Մեխանիզմը դեռ քիչ է, համապաստասխանեցում է պետք
Հայաստանը այլևս ունի բուսասանիտարական ռիսկերի վերլուծության գնահատման մեխանիզմ:
Այս մասին հայտնեց «Միջազգային պայմանագրերի ազդեցությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական գործնեության վրա» սեմինարի ժամանակ ասաց Հայաստանի բույսերի պաշտպանության ազգային կազմակերպության ղեկավար Արթուր Նիկոյանը:
Ըստ այդ մեխանիզմի Հայաստանը կկարողանա ավելի լավ վերահսկել բույսերի արտահանումն ու ներկրումը:
«Սննդի անվտանգության պետական ծառայությունն է լիազորվում վերահսկել բույսերի մատակարարման և արտահանման որակը սահմանային կետերում, ինչպես նաև դեռ շարունակվում է Հայաստանի և Եվրամիության միջև բանակցությունները առևտրի ազատ գոտի ունենալու նպատակով, որը մեծ առավելկություններ կտա Հայաստանին»,- նշեց Արթուր Նիկոյանը:
Միջազգային բուսասանիտարական խորհրդատու Անդրեյ Օրլինսկին էլ հիշեցրեց, որ Հայաստանը բուսասանիտարական վերահսկողության միջազգային պայմանագրին միացել է 2006թ-ին և պարտավոր է իր տարածքում վերահսկել բուսական արտադրության թե ներկրումը, և թե արտահանումը, ինչպես նաև իր օրենսդրությանը համապատասխանեցնել բույսերի Եվրամիության համապատասխան կանոնակարգին: