Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուր չի լինելու

Հասարակություն
3f7b0e52e1f31f8930fa817d6d0bde8d

ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մարտի 27-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

 Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշին թաղամասերի, Գ.Զոհրապ, Չուխաջյան փողոցների, նախկին ՙԿաթի՚ գործարանի, Սպանդարյան կայարանի և հարակից արտադրական տարածքների,
 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 5-18 փողոցների և հարակից տարածքների,
 Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ