Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չլուծված խնդիրներ քաղաքաշինության ոլորտում

Հասարակություն
5fba9be23d8b560f5d23d7bb8d4a3e1b

Մարդու իրավունքների վիճակը Տարածքային կառավարման նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
• 2012 թվականի ընթացքում բազմաթիվ համայնքներում գրանցվել են ինքնակամ շինարարություն իրականացնելու հաճախակի դեպքեր:
• Շարունակվում է չլուծված մնալ համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարների հետ կապված խնդիրը:
• Չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ` նախքան Սևանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ՀՀ Կառավարությանը ներկայացնելը:
• Դեռևս չլուծված է մնում փախստականների բնակարանային ապահովման և նրանց բնակարանային պայմանների բարելավման հարցը:
• Առկա են անբարենպաստ պայմաններ Նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ չգտնվող այլ ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների համար:

Արձանագրված դրական զարգացումները

• Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:
• Բացահայտվել և արձանագրվել են համայնքի ղեկավարի uեփական կամ պետության կողմից պատվիրակված լիազորությունների սահմանազանցման մի շարք դեպքեր:
• Նախարարությունը մշակել է «Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
• Իրականացվել է համայնքներում ծրագրային բյուջետավարման ներդրում, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրոմիության երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և բանկային կառույցների հետ համագործակցության միջոցով համայնքներում դրամաշնորհային և վարկային ծրագրերի ներգրավման ապահովում:
• 2012 թվականին գրանցվել է Երևանի և մարզերի միջև եկամուտների տարբերության կրճատում և բնակչության արտահոսքի նվազեցում, հայրենի բնակավայրում ապրելու և աշխատելու ցանկության աճ:

 

Պաշտպանի աշխատակազմ