Բեռնափոխադրումների ծավալը աճել է
2013 թվականի հունվար-փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 414,3 հազ. տոննա բեռ, ինչը 12,4%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի 2 ամիսներին կազմել է 61,3 հազար տոննա, ինչը 7% գերազամցում է անցյալ տարվա ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 143,4 հազար տոննա բեռ՝ 2,3%-ով նվազելով 2012 թվականի հունվար-փետրվարի համեմատ:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 209,6 հազար տոննա (աճ 27,5%-ով):
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ:
Այս մասին հայտնում է Երկաթուղու մամլո ծառայությունը։