A
A
Բեգլարյանը մոտեցավ ցուցարարներին (տեսանյութ)
Շենգավիթ համայնքում տաքսիստները ցույց են անում Կառավարության հերթական նախաձեռնության դեմ, ըստ որի դեղին համարանիշները պետք է փոխարինվեն կպչուն ժապավեններով։ Քիչ առաջ նրանց մոտեցավ Տրանսպարտի եւ Կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նշեց, թե ուզում է նրանց հետ առանձին զրուցել։ Սակայն քննարկումը ծավալվեց լրագրողների ներկայությամբ։ Բեգլարյանը պնդում էր, որ փոփոխությունը միայն վարորդների օգտին։ Մինչդեռ ցուցարարները նրա հետ համամիտ չէին։
Այստեղ էին նաեւ ԲՀԿ պատգամավորներ,որոնք կարճ ժամանակ անց հեռացան։ Վարդան Օսկանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, թե հարկ եղած դեպքում իրենք այս հարցը կբարձրացնեն ԱԺ-ում։ Նրանք այստեղ էին եկել վարորդների խնդրանքով։