Ոչ մի պատճառ չի կարող արգելել խաղը (տեսանյութ)
Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում այսօր մարդաշատ է: Հավաքվել էին թատերական գործիչներ ու արվեստագետներ: Նրանք եկել էին ծաղիկներ դնելու Վահրամ Փափազյանի եւ այստեղ ամփոփված մյուս դերասանների շիրիմներին։
«Վահրամ Փափազյանը եղել է մեր մեծ ու հանճարեղ դերասաններից մեկը: Քանի դեռ կա թատրոնը ուրեմն կա նաեւ Փափազյանը»,- նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
Այս խորհրդանշական օրը թատերական գործիչները չէին կարող չխոսել, նաեւ թատրոնի խնդիրների մասին:
Ոչ մի խնդիր չի կարող պատճառ դառնալ, որ թատրոնում նոր բեմադրություներ չլինեն, համոզված է Ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը. «Աշխատավարձը քիչ է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թեւաթափ լինենք, պետք է վատ աշխատենք, նոր բեմադրություններ չանենք եւ չրգրավենք հանդիսատեսին»:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ չնայած բազմաթիվ «բացեր» է արձանագրում, բայց փաստում է, որ թատրոնն այսօր բնականոն հունով է աշխատում: «Խնդիրներ կան, դրանցից շատերը լուծվում են, բայց միեւնույնն է, թատրոնի հայացքը միշտ ուղված է է դեպի պետությունը: մենք միշտ ակնկալում ենք պետության օգնությունը»:
Այսօր երեկոյան Պարոնյանի անվան թատրոնում, թատերական աշխարհի ներկայացուցիչները կմասնակցեն «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը: