A
A
Մանկական գրականություն չեն կարողանում ձեռք բերել
Այսօր Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում կազմակերպվել է մանկապատանեկան գրականության ցուցահանդես վաճառք , որը կշարունակվի մինչև ապրիլի 4-ը։
Գրադարանի տնօրեն Կարինե Մեհրաբյանը նշում է, որ. «Այսօր Հայաստանում նկատվում է մանկապատանեկան գրականության նկատմամբ հետաքրքրություն»։
Սակայն նա ցավով տեղեկացրեց, որ գրադարանը միշտ չի կարողանում ձեռք բերել մանկական գրականություն ֆինանսական պատճառներից ելնելով, թեեւ կան մի քանի հրատարակչություններ, ովքեր տալիս են գրադարանին մանկապատանեկան գրքեր։