Արգելված գրքերն անգամ չեն վաճառվում (տեսանյութ)
Հայաստանում ընթերցողների թիվը նվազել է 90 տոկոսով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ով նախաձեռնել է «Արգելված գրքեր» շարքի տպագրությունը։
Արդեն տպագրվել են 3 գրքեր և մոտ ապագայում սպասվում են ևս 3 արգելված գրքերի տպագրությունը.
«Սլովենիայում «Արգելված գրքեր» շարքը կիրացվեր մոտ 50.000 տպաքանակ: Հայաստանում գրքեր գնում են բնակչության մոտ 5 տոկոսը, ովքեր միշտ էլ կարդացել են գրքեր» , - ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Արգելված գրքեր» շարքի գլխավոր խմբագիր գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի համար ցավալի է այդպիսի գրքերի մասին հայ հասարակության պատկերացումները. «Մարդկանց մոտ կա այնպիսի տպավորություն, որ եթե գրքերն արգելված են, ապա դրանք իրենց մեջ պոռնոգրաֆիա են պարունակում, սակայն դա այդպես չէ, քանի որ կան բազմաթիվ գրքեր, որոնք արգելվել են քաղաքական դրդապատճառներով» :
Ի դեպ, «Անտարես» հրատարակչության ղեկավարը դրական տեղաշարժ է համարում վերջերս Երիտասարդական մետրոյի անցումի տակ գրքերի տոնավաճառի փակումը.
«Սա մեր իշխանությունների քիչ ճիշտ քայլերից մեկն էր, քանի որ այդ շուկան և իշխանությունների բացթողումները բերել էին նրան, որ մեր հասարակությունը դարձել էր գողացված ապրանքի սպառող» :