Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում

Հասարակություն
55b69663964ae74dd6e947229c38b90a

Մարտի 27-ին, ժամը 15.23-ին Երևան-Աբովյան ավտոճանապարհին` "Ծաղիկներ" կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Արզնու խճուղու խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են "Զիլ" մակնիշի 06 օօ 816 պետհամարանիշի և "Մերսեդես" մակնիշի 31 OS 128 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով "Մերսեդես" մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1957 թ. ծնված Ա. Օհանյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժողը տեղի ուժերով դուրս է բերվել ավոմեքենայից և տեղափոխվել Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: