A
A
Գազի արտահոսք
Մարտի 29-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան 16 շենքի արտաքին պատով անցնող գազի խողովակից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։