«Մեռելոցը նույնպես տոն է»
Մեռելոցը սգո օր չի,-ասում է Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, քանի որ այդ օրը մեր ուրախությունը կիսում ենք մեզանից հեռացած հարազատների հետ։
Կիրակի՝ մարտի 31-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության օրը՝ Սուրբ Զատիկը,իսկ հաջորդ օրը Մեռելոց է։
Թեեւ շատերը հենց այդ օրն են այցելում գերեզմաններ, Տեր Բաբկեն քահանան հիշեցնում է,որ այդ անել չի կարելի.
«Գերեզմաններ այցելում են մեռելոցի օրը,այցելությունները պետք է սկսվեն բոլոր հանգուցյալների համար եկեղեցում տրված պատարագից հետո, որից հետո խնկարկման միջոցով շնորհավորում ենք մեզանից հեռացածների տոնը»։
Տեր Բաբկենը կարծում է,որ քրիստոնյաները պարտադիր պիտի իրազեկ լինեն թե ինչպես պիտի նշել Հարության Զատկի տոնը։
Ինչ վերաբերվում է Զատկի սեղանին դրվելիք ուտելիքներին քահանան ասում է,որ ամենակարևորը ներկված հավկիթներն են.« Դարերի ընթացքում սեղանին դրվելիք ուտեստների շարքում նոր տեսակներ են ավելացել։ Սկզբում միայն կարմիր ներկած հավկիթն էր և կանաչեղենը։ Չամիչով և բրնձով փլավը,ինչպես նաև քիչ քանակությամբ գինին հետո են ավելացել»։