Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծվելու է մարդասիրական արձագանքման կենտրոն

Հասարակություն
1184aca9b7c17e3fb700c8179900bfb3

Մարտի 30-ին` շաբաթ օրը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կայցելեն Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի սահմաններում գտնվող 17.5 հա մակերեսով տարածքը ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. հատկացվել է ՀՀ ԱԻ նախարարությանը։

Այցելության հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն հիմնելու հնարավորությունները։

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:

Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։