Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողին բռնել են սուպերմարկետում

Հասարակություն
8f802c182d5984c9e9cc0f8c8508135a

Մարտի 27-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ 15-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել և իրենք գողին բռնել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1956 թ. ծնված Լևոն Խ.-ն և 1963 թ. ծնված Օքսեն Մ.-ն ժամը 17.30-ին սուպերմարկետից փորձել են գողանալ երկու շիշ կոնյակ, սակայն գողությունը կանխվել է սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն անձինք մարտի 25-ին նույն խանութից գողացել են 2 շիշ վիսկի:

Լևոն Խ.-ն և Օքսեն Մ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն: