Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնու կամուրջը սխալ է վերականգնվե՞լ

Հասարակություն
ad8975924c40cc1da024d9a8827779bb

Գառնու կամուրջը վերանորոգումից հետո կորցրել է իր նախնական տեսքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հնագետ, ԵՊՀ մշակութաբանության բաժնի վարիչ Համլետ Պետրոսյանը։

«Գառնիի կամուրջի հենց գյուղական որոշակի շարվածքները, հատկապես մոխրագույն բազալտի օգտագործումը, լրիվ համահունչ էր այդ բազալտե ձորի հետ։ Հիմա բերել են վարդագույն տուֆով պատել են եւ եթե հեռվից նայում եք Գառնիի կամուրջը իր ամբողջ ծավալով կարծես հակադրվում է այդ ամբողջ միջավայրին, սխալ է վերականգնված եւ անտեղի է վերականգնած»,- ավելացրեց Համլետ Պետրոսյանը։

Այսօր պարոն Պետրոսյանն անդրադարձավ Հայաստանում մշակութային քաղաքականությունը։ Նրա խոսքերով՝ մենք ԽՍՀՄ-ից ժառանգել ենք մի մոտեցում՝ մշակութային ժառանգության համար պատասխանատու է միայն պետությանը, իսկ հասարակությունը զերծ է այդ պատասխանատվությունից, մինչդեռ Արեւմուտքում բոլորովին այլ է։

Հնագետը խոսեց նաեւ Տիգրանակերտի պեղումների մասին, որոնք սկսել են սեփական նախաձեռնությամբ՝ 2005 թ-ին։ «Պեղումները ցույց են տալիս, որմ Տիգրանակերտը կառուցվել է մ.թ.ա 90-ականներին։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայերը եկվոր չեն, ինչպես բարձրաձայնում են ադրբեջանցիները»,- նշեց հնագետը։

Նրա խոսքերով՝ 60 հեկտարից այս ութ տարիների ընթացքում ուսումնասիրվել է ընդհամենը 1 հեկտարը։ Նրա խոսքերով՝ Տիգրանակերտն այսօր զբոսաշրջիկների պակաս չունի։