A
A
«Արմավիան» սնանկացավ
Ամենայն հավանականությամբ՝ մի քանի ժամից «Արմավիա»-ն հայտարարություն կտարածի սնանկացման մասին։
«Արմավիա» ավիոընկերության մամլո պատասխանատու Նանա Ավանեսովան հաստատեց ընկերության սնանկացման մասին շրջանառվեղ լուրերը։
Նա հրաժարվեց խոսել պատճառների մասին՝ ասելով.« Ես հիմա այն հոգեվիճակում չեմ գտնվում, որ կարողանամ խոսել այդ մասին»։
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատուի՝ «Արմավիայի» որոշ չվերթներ հետաձգվել են, որոշները՝ հանվել ու ուղեւորներին խորհուրդէ տրվում դիմել ավիաընկերությանը։
Քաղավիացիայի վարչությունը հայտարարություն կանի «Արմավիայի» հայտարարությունից հետո։