Գումարի պատճառով քայլ-քայլ են գնում
Մինչ 2022թ.-ը Հայաստանի բոլոր դպրոցները կմիանան ներառական կրթական համակարգին : Այսօր պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քնանրկվում էր «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Նոր օրենքի մեջ սահմանվելու է ովքեր են կրթության հաստուկ կարիք ունեցողները անձիք ճանաչվում, ինչ է կրթության հատուկ կարիքի կազմակերպման սահմանումը: Ընդհանուր առմամբ օրենքի փոփոխությունը հիմնականում սահմանումների մակարդակում է»,- ասաց հանրային ցանցի համակարգող Թամարա Աբրահմյանը:
Հանրակրթական վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն էլ կարևորեց քաղաքացիական հասարակությունը մեծ դերն այս հարցում։
«ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում առաջինն է եղել, որ խոսել է ներառական կրթության մասին դպրոցներում: Ընդհանրապես ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխանների կրթությունը հանրակրթական դպրոցում սկսվում է ծնողների ակտիվությունից», -ասաց նա:
Անահիտ Մուրադյանը նշեց, որ օրենքը ներկայացվել է Կրթության և գիտության նախարարությունը, և այն արդեն ԱԺ-ում է։
Հայաստանում կա 98 ներառական դպրոց, սակայն տիկին Մուրադյանի խոսքերով կան դպրոցներ, որտեղ ևս սովորում են կրթության հատուկ կարիք ունեցող երեխաներ:
«Շատ կարևոր է նաև դպրոցներում ունենալ ուսուցիչների օգնականներ, հատուկ մանկավարժներ և սոցիալական մանկավարժներ: Սակայն այս ամենը մեծ գումարներ է պահանջում, դրա համար էլ աստիճանաբար ենք անում, գումարներ են անհրաժեշտ նաև մեր մասնագետների վերապատրաստման համար», -ասաց Անահիտ Մուրադյանը: