Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սամվել Ալեքսանյանի ինչի՞ն է պետք Քարֆուրը» (տեսանյութ)

Հասարակություն
f5fa07295971cf7e68a1a4e82ad9d579

Էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի խնդիր չի տեսնում մեր երկրում ներդրումների համար. օրենսդրությունը և շուկայական հարաբերությունները իդեալական են ցանկացած միջազգային ներդրողի համար, իսկ «Քարֆուրն» այդպես էլ մուտք չի գործում Հայաստան:

«Հույս ունեմ, որ մինչև տարեվերջ որոշակի արդյունքները կտեսնեք»,- «Մեդիա կենտրոնում» ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը:

Հանրապետական Վարդան Այվազյանը նույնիսկ զարմանում է, թե ինչու է Քարֆուրի հարցն այսքան քննարկման առիթ դարձել, եթե նրա համար չկա խանգարող ուժ:

Բիզնես միջավայրի արձագանքներն էլ բնական են` ի հայտ է գալիս նոր լուրջ խաղացող, ով էլ իր հետ բերում է մրցակցային խնդիրներ:

«Բնականաբար, իր հերթին առաջ է բերելու որոշակի անհանգստություններ»,- կարծում է հանրապետական Վարդան Այվազյանը։

Վարդան Այվազյանը նույնիսկ չի հասկանում, թե ինչու են անընդմեջ շեշտում, որ Քարֆուրի մուտքը Հայաստան խոչընդոտում է Սամվել Ալեքսանյանը.

«Սամվել Ալեքսանյանի ինչի՞ն է պետք: Ես գիտեմ, որ Քարֆուրը ցանկություն է հայտնել 35-40 հազար ք/մ-ի համար: Ես լսել եմ, որ ասում է` ես պատրաստ եմ վաճառելու, պատրաստ եմ տրամադրելու իմ տարածքները»:

Իսկ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը բոլորովին այլ կարծիքի է: Ասում է` այն, ինչ տեղի է ունենում Քարֆուրի հետ ոչ միայն անընդունելի է, այլև ցույց է տալիս, որ մենք մրցունակ չենք: «Օլիգարխին պետք է քցել այդ ծանր վիճակի մեջ, որ տեսնենք իրենք իրականում էդքան «կռուտոյ» են իրականում, ոնց որ ցույց են տալիս, թե ոչ»,- ասաց Հարություն Մեսրոպյանը։