Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության պարզաբանումը

Հասարակություն
7e25cb7fa5839b98168863c5b4b8582b

ՀՀ ոստիկանության պարզաբանումը նույնականացման քարտերի վերաբերյալ.

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը:

Վարչական մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում անձը հաստատող փաստաթղթի տեսակի ընտրությունը քաղաքացու իրավազորությունն է: