Օդաչուները շոկի մեջ են
«Արմավիան» մոտ 25 օդաչուների մի քանի ամիսների աշխատավարձ չի վճարել. «Բոյինգ» ինքնաթիռի օդաչուներին աշխատավարձը դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերից չի վճարվել, իսկ «Էյրբասի» օդաչուներին` անցյալ տարվա հուլիսից: Ընդ որում, յուրաքանչյուրի աշխատավարձն ու թռիչքների հավելավճարները միասին ամսական կազմում են 2,500-3,500 դոլար:
Քիչ առաջ էլ սնանկացման մասին «Արմավիայի» հայտարարությունը, մեղմ ասած, օդաչուներին շոկի մեջ է գցել, նրանց դիտարկմամբ` «Արմավիան» անընդհատ իրենց գլխի տակ փափուկ բարձ է դրել, թե կվճարի պարտքերը եւ թույլ չի տվել ցույցեր անեն, իսկ հիմա սնանկացման գործընթացով էլ եթե անգամ եղած 2 «Բոինգ» եւ 2 CRG ու 1 «Էյրբաս» ինքնաթիռը վաճառի էլ, օդաչուների պարտքերը չի կարող վճարել: Ըստ օդաչուների, այս ինքնաթիռները բանկերում գրավադրված են, իսկ եթե բանկն էլ որոշի վաճառել, դժվար թե գնորդ գտնվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝