Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք բոլորս Եղիա ենք» (տեսանյութ)

Հասարակություն
3c22c5bc9166db6d28388f33f14d35df

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև բնապահպաններն այսօր ակցիա անցկացրին ի պաշտպանություն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանի, ում «Deno Gold Mining Company» ընկերությունը մեղադրում է զրպարտության մեջ:

Սակայն մարտի 29-ին նշանակված դատավարությունը տեղի չունեցավ հայցվորի չներկայանալու պատճառով:

«Հաշվի առնելով, որ նշանակված նիստին սույն գործով «Deno Gold Mining Company» ընկերության շահերը դատարանում ի վիճակի չեմ ներկայացնելու վատառողջ լինելու պատճառով` գրիպային վիրուս, ջերմություն, եվ ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119 հոդվածի առաջին մասի առաջին կետով` դատարանին խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել ողջամիտ ժամկետով և նշանակել մեկ այլ դատական նիստ»,-ըստ «Էկոլուրի» հայցվոր կողմի դիմումը դատական նիստի ընթացքում ընթերցեց դատավոր Արմեն Դանիելյանը: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 15-ին:

Բողոքի ակցիան շարունակվեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի դիմաց, որը «Deno Gold Mining» ընկերությանը տրամադրել է 40 միլիոն դոլլարի վարկ:
«Բանկը չպետք է ֆինանսավորի այդ հանցագործ-հանքագործ ընկերությանը: Մենք եկել ենք ասելու, որ եթե դուք ֆինանսավորում եք, ուրեմն դուք էլ եք այդպիսին»,- հայտարարեց ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: