Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիան» այդ մասին ասում էր (տեսանյութ)

Հասարակություն
61a729725245331c8bef24c709b019d0

««Արմավիայի» սնանկացումը բերելու է շատ ծանր հետևանքներ, որովհետև դոմինոյի պրինցիպ է տեղի ունենալու»,-ասում է ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը։

Նա այս հարցում մեղադրում է կառավարությանը. «Մեկ տարի է համարյա «Արմավիան» բարձրաձայնում է և հանրությանը և կառավարությանը ասում է որ մենք ունենք խնդիրներ մենք աջակցություն ենք ակնկալում »։
Մասնագետը կարծում է՝ ավիաընկերության սեփականաշնորհումը ի սկզբանե սխալ էր; Բաժնետոմսերի զգալի հատվածը պետությունը պետք է պահեր իր ձեռքում. «Եթե մենք չունենք մեր ազգային ավիափոխադրողը, նշանակում է օտարին մենք պետք է վճարենք այն գումարը, որը նա պահանջի։ Արդեն մրցակցության պահը դուրս է գալիս»։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից «Արմավիա» ընկերությունը կդադարեցնի իր թռիչքները եւ կսկսի սնանկացման գործընթացը։