Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրիստոսի Խաչելության օրն է

Հասարակություն
9721e671506d30134c2c5e50a1bd71d1

Քրիստոնյաներն այսօր նշում են Ավագ ուրբաթը՝ Հիսուս Քրիստոսի խաչելության օրը:

Հազարավոր քրիստոնյաներ աշխարհի բազմաթիվ երկրներից Ավագ ուրբաթ օրվա առթիվ հավաքվել են Երուսաղեմի «Հին քաղաք» կոչվող թաղամասի նեղ փողոցներում՝ Ավագ ուրբաթ օրն ավանդաբար անցկացվող երթի մասնակցելու համար:

Երթի որոշ մասնակիցներ իրենց ուսերին դրած տանում էին փայտե մեծ խաչեր՝ քայլելով «Վիշտերի ուղի» կոչվող ճանապարհով դեպի Երուսաղեմի Սուրբ Հարության եկեղեցին։

Երուսաղեմում այս օրերին հավաքվել են ուխտագնացներ ամբողջ աշխարհից՝ Հեռավոր Արևելքից մինչև երկու Ամերիկաների պետությունների քաղաքացիներ:

Հավատացյալների երթը դեպի Հիսուս Քրիստոսի խաչելության վայրը վերահսկում էին ինքնաձիգներով զինված Իսրայելի զինծառայողները:

«Ամերիկայի ձայն»