Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան շրջվել է

Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Մարտի 29-ին, ժամը 18.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի 17 ՏՏ 549 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ, 1952թ. ծնված Ս. Սողոմոնյանը և ավտոմեքենայի ուղևորներ` 1984թ. ծնված Լ. Սարգսյանը, 1980թ. ծնված Ի. Պողոսյանը և 1983թ. ծնված Կ. Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները Լ. Սարգսյանի և Ի. Պողոսյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Սողոմոնյանինը և Կ. Հարությունյանինը՝ բավարար:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։