Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայրէջքից հետո հանձնվեց ոստիկաններին

Հասարակություն
c5f7a6082f49f5f1816e4c52a95496c8

Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Դավիթ Ա.-ն։

Ըստ ոստիկանության՝ 2009 թ. մայիսի 26-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ):

Դավիթ Ա.-ն փոխանցվել է Իջևանի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը` կալանք: