Սկսվում է ջազի ամիսը (տեսանյութ)
2013թ. ապրիլը նշանավորվում է Սմիթսոնյան ինստիտուտի ամերիկյան պատմության ազգային թանգարանի Ջազի նշանավորման ամսվա 12-րդ նշումով:
Ամսվա նպատակն է հանրության ուշադրությունը բևեռել համաշխարհային մշակութային հարստության մաս կազմող ջազի պատմության և ժառանգության վրա՝ որպես ամերիկյան ծագմամբ երաժշտական ժանր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ ջազը ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության ժանր է.
սկզբնավորվել է 1880-ական թվականներին, ԱՄՆ-ի հարավային
նահանգներում։
Ջազի օրրանը Նյու Օռլեանն է, որտեղ 1917 թ-ին «Օրիջինալ Դիքսիլենդ Ջազ-Բանդ» խումբը թողարկել է առաջին ձայնապնակը, իսկ հետագա զարգացումը կապված է Սենտ Լուիսի, Կանզաս Սիթիի, ապա` Չիկագոյի, Նյու Յորքի գիշերային պանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ «ջազ-բանդերի» (ջազ-խմբեր) գործունեության հետ: