Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայոց ցեղասպանություն» վահանակներ ԱՄՆ-ում

Հասարակություն
738610b7df5ec153ad7d9a0785efaadb

2013թ Հայկական ցեղասպանության ճանաչմանը նպաստող Գովազդային վահանակներ են տեղակայվել ԱՄՆ-ում՝ Ֆոքսբորոյում, Քեմբրիջում եւ Ուոթերթաունում (Մասաչուսեթս)։

Ամենամյա գովազդային վահանակները հովանավորվել են «Խաղաղության Արվեստ» կազմակերպությունը (Peace of Art, Inc.) www.peaceofart.org եւ Դանիել Վարուժան ՀեՃինեանը։

Երեք հսկա վահանակները նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Այս վահանակներով հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերու հիշատակին, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ դատապարտել հանցագործներին։ 98 տարի է անցել, բայց 1915 թ. սարսափելի իրադարձությունների արյունոտ ձեռնահետքերը, դրոշմվել են աշխարհի պատմության էջերի վրա, երբ 1,5 միլիոն հայեր կորցրին իրենց կյանքը»,- ասել է «Խաղաղության Արվեստ» կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեճինեանը։