A
A
Արմենն ու իր շները (տեսանյութ)
Շիրակի մարզի Իսահակյան (նախկին Ղազարապատ) գյուղի բնակիչ, հայկական գամփռի և կովկասյան հովվաշան սիրահար ու մասնագետ Արմենը լծվել է հատկապես հայկական շնատեսակի բուծման և այդ տեսակը կորստից փրկելու գործին:
«Շիրակ կենտրոնի» տեսանյութում Արմեն Սիմոնյանը խոսում է ավանդական շնատեսակների բազմացման և հատկապես ոչխարների հոտերը շների միջոցով գայլերից պաշտպանելու կարևորության մասին: