Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 1-ին Ծատուրյանը կդառնա (տեսանյութ)

Հասարակություն
d8cf8826f5caa8ac8bec907bf2625579

Արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը ցանկանում է դառնալ Հայաստանի նախագահ եւ համոզված է, որ անպայման հաղթելու է։

Այսօր նա լրագրողներին ներկայացրել է 4 կետից բաղկացած իր նախընտրական ծրագիրը:


«Խոսել եմ մասոնների հետ պայմանավորվել եմ, որ ինձ վրա պետք է կրակեն, երյկորդ աշխատում եմ նոր էպոսի վրա, կարծում եմ, որ մերը հնացած է, երրորդ պայմանավորվել եմ մի ավիաուղեւորի հետ, որ ինքնաթիռում, իրեն վատ զգա, ես նրան կյանքը փրկեմ, եւ 4-րդ պետք է հայտարարեմ հացադուլ 3 ամսով եւ եթե չդիմացա, Հայաստանը կփրկվի ես մեկ խեղկատակից»,- ասաց նա։

Ապրիլմեկյան իր այս կատակը Նիլոկայ Ծատուրյանը տեղադրել է նաեւ ՖԲ-ի իր էջում։

Ամեն տարի այսօր պարոն Ծատուրյանը հիշում է թատրոնի մեծերին՝նրանց կյանքի տարբեր դրվագներ; ։

Պարոն Ծատուրյանն այսօր խոսեց բոլորին մտահոգող խնդիրների մասին: Նա չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանում թատրոնը կործանման եզրին է:

«Ամենամեծ թատրոնը այնտեղ է՝ խորհրդարանում»։

Նրա կարծիքով այսօր ոչ թե թատրոնը կամ մշակույթի այլ ոլորտ է կործանվում, այլ մեր երկիրը՝ բոլորիս ջանքերով: