Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանցագործությունների թիվն աճել է

Հասարակություն
f534a0f668a3a87d4bcd3e5c7124484c

ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-փետրվարին հանրապետությունում հանցագործությունների թիվն աճել է. գրանցվել է 2 483 հանցագործության դեպք, իսկ 2012թ. նույն ժամանակահատվածում` 2 077-ը, այսինքն՝ 406-ով պակաս:

Այս տարվա առաջին 2 ամիսներին անձի դեմ ուղղված հանցագործությունների 556 դեպք է արձանագրվել, այդ թվում՝ 15 սպանություն, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 11 դեպք: Աճել է նաև սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը. առաջին երկու ամիսներին գրանցվել է 15 նման հանցագործություն` նախորդ տարվա 11-ի դիմաց:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ գրանցվել է հանցագործության 363 դեպք, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 391-ը: Այդ թվում` գրանցվել է խուլիգանության 30 դեպք` նախորդ տարվա 55-ի դիմաց:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը պահպանվել է. թե նախորդ տարի, թե այս տարի դիտարկվող ժամանակահատվածում գրանցվել է 69 դեպք:

Ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը՝ 1 089-ն է, իսկ միջին ծանրության հանցագործությունները՝ 896 -ը, ինչ վերաբերում է ծանր հանցագործություններին, ապա դրանց թիվը եղել է 471:

«Փաստինֆո»