Jazz Parking-ն այլեւս Երեւանում
Մայրաքաղաքի Yans երաժշտական ակումբում կայացել է մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը:
ֆրանչայզինգի բացառիկ իրավունք ձեռք բերած նախագիծն այսուհետև կիրականացվի նաև Հայաստանում` Jazz Parking Yerevan անունով;
Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերը եղել են "The Voice" նախագծի ռուսական տարբերակի` "Голос"-ի մասնակիցներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես են եկել «Հայաստանի Ձայնի» մասնակիցների հետ: Ելույթ են ունեցել նաև Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներ Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը և այլք:
Jazz Parking նախագիծը Մոսկվայում գործում է 2008թ.-ից՝ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ:
Նախագծի երևանյան շնորհանդեսի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: