Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճաբանություն Վանաձորում

Հասարակություն
f1bb7a216ef4106676876e6781667528

Ապրիլի 2-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 37 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

Մեկնած օպերատիվ խմբին 1989 թ. ծնված Վահե Գ.-ն հաղորդում է տվել, որ 1975 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ժամը 00.05-ի սահմաններում վարելով «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է Նարեկացու թիվ 37 շենքի բակում կայանված իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանել և ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ ոստիկանության՝ կատարվում է հետաքննություն: