A
A
Հյուր է գնում եւ հեռախոս գողանում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ին:
Նա խոստովանել է, որ փետրվարին իր ծանոթի բնակարանում, զանգահարելու պատրվակով, վերցրել է նրա բջջային հեռախոսն ու բացահայտ հափշտակելով` հեռացել:
Հրաչ Բ.-ն հայտնել է նաև, որ նույն ժամանակահատվածում հյուրընկալվելով ծանոթուհու տանը՝ սեղանի վրայից գողացել է նրա բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն: