«Արմավիա»-ի տեղն են «լցնում»
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ հայտարարությունը.
Խիստ մտահոգված լինելով Արմավիա ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:
Մասնավորապես ուզում ենք տեղեկացնել, որ հետևյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ Ավստրիական ավիաո, Ալիտալիան` 3 չվերթ։
Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ: Քննարկումներ են տարվում նաև այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ:
Ակնկալվում է՝ Ֆլայ Դուբայ ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ