A
A
«Արմավիան» խոստանում է գումարը փոխանցել
«Արմավիա» ընկերությունը ուղեւորների հանդեպ, բացի տոմսի արժեքը վերադարձնելուց, այլ պարտավորություն չի կրում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ընկերությունից։
Այստեղ վստահեցնում են, որ էլեկտրոնային տոմսերի արժեքը 14 աշխատանքային օրվա ընթացքում կփոխանցվի գնորդի հաշվեհամարներին։ Իսկ գործարքները կատարվելու են ապրիլի 11-ից հետո։
Ի դեպ, ընկերությունը չի փոխհատուցելու այն ուղեւորներին, որոնք ստիպված են եղել մնալ հյուրանոցներում՝ ընկերության չվերթների դադարացման հետեւանքով։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիա»-ն իրեն սնանկ ճանաչեց։