Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմա էլ են ասելու՝ չե՞նք ստացել

Հասարակություն
0fca88622978430b2808e58c57ed83ea

Ապրիլի 5-ին, ժամը 13:00-ին Երեւանում երթ է անցկացվելու։ Այն սկսվելու է Հանրապետության հրապարակից եւ ավարտվելու Հատուկ քննչական ծառայությունում, որին հանձնվելու է հանցագործության մասին հաղորդում։

Այն կազմակերպել է Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը։

«2012թ. դեկտեմբերի 21-ին Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը կազմակերպեց երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն, և հանցագործության մասին հաղորդում տեղադրվեց ՀՔԾ փոստարկղում` կապված ERM կազմակերպության զեկույցում տեղ գտած Վալեքսին վերաբերող ապօրինությունների հետ: Թեև 10-օրյա ժամկետում ՀՔԾ-ն պարտավոր էր արձագանքել հաղորդմանը, նա ոչ միայն չարձագանեց, այլ ինչպես տեղեկացնում է Կենտրոն հեռուստաընկերությունը, 2013թ. հունվարին հերքեց, որ նման հաղորդում է ստացել:

Քանի որ ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունը հերքում է, որ 2012թ. դեկտեմբերի 21-ին հանցագործության մասին հաղորդում է ստացել, Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը 2013թ. ապրիլի 5-ին նորից է հանձնելու այս հաղորդումը` այս անգամ նախաձեռնության շատ անդամների ձեռքով»,-ասված է հաղորդագրության մեջ։