Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապամոնտաժում

Հասարակություն
cf5edd2341575d4779465b41c26b29bd

Ապրիլի 3-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի թիվ 6ա շենքի 4-րդ մուտքի 2-րդից 5-րդ հարկերի արտաքին պատերի քարերը խարխլված են և վտանգ են ներկայացնում շենքի բնակիչների համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարներն ապամոնտաժել են շենքի արտաքին պատերի թուլացած քարերը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։