Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

33 հայեր՝ Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությանը

Հասարակություն
b4c3d3a7924987205964cedad0a0eee0

Ուշագրավ տեղեկատվություն ամերիկյան ֆիլմարտադրության մեջ՝ հայազգի անունների մասին:

Այս տարվա 85-րդ ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմերի ստեղծման գործընթացում իրենց ներդրումն են ունեցել 33 հայեր:

Նրանց թվում են դերասաններ, ձայնային և լուսային էֆեկտների մասնագետներ, ռեժիսորների օգնականների, դիզայներներ և դիմահարդարներ և շատ այն մասնագետներ:

Օսկարի հավակնորդ ֆիլմերում իրենց մասնակցությունն են ունեցել ֆրանսիահայ հանրահայտ դերասան Սիմոն Աբգարյանը, Արթուր Դարբինյանը, Մաքս Դերդերյանը: Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչված «Սրտով ֆիզախը» ֆիլմի պրոդյուսերը նույնպես ազգությամբ հայ է` Կատերին Սաֆարյանը:

««Արգո» գործողությունը» ֆիլմում, որը ճանաչվել է լավագույն ֆիլմ, հերոսներին մարմնավորել են չորս հայազգի դերասաններ` Ադրինե Բարբոն, Հովիկ Ղարիբյանը, Ռոման Միտիչյանը և Ջեք Թոփալյանը: