A
A
Փակ շուկայի համար հոսանք են անցկացնում
Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեիից սկսած փողոցի երկայնքով փոս են փորում մալուխ անցկացնելու համար:
«Հայաստանի Էլէկտրական ցանցերի» ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, որ Փակ շուկայի առանձին էլեկտրասնուցման համար բարձր լարման մալուխներ են անցկացնում:
Մալուխներն անկացվում են հիմնական սնող կայանից եւ ձգվելու են Սարյան փողոցով մինչեւ շուկա:
Աշխատանքները կավարտվեն ապրիլի 24-ին: