Սկսվում է «Թատրոն-X»-ը
2013 թ. ապրիլի 10-ից մայիսի 2-ը‚ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ‚ տեղի կունենա «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը Երևանի և մարզերի թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ։
Ընդունված ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր ներկայացումներից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ։
Այցի շրջանակում կազմակերպվելու են վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։
Փառատոնը և ընթերցումները նպատակ ունեն ապահավելու մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ‚ ի մի բերելու նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորելու միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև։
Բացման արարողությունը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 10-ին‚ ժ. 18.00-ին‚ Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում։