Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրամբարում դիակներ են եղել

Հասարակություն
fa808908b8a2c41d7155a8e268add2a8

Ապրիլի 3-ին, ժամը 15.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքը (զինկոմիսարիատի մոտակայք) մարդ է ընկել և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Արգելի ջրամբարում տղամարդու դի կա:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Ջրամբարից ջրափրկարարները դուրս են բերել ջրահեղձված (60-70 տարեկան, անձը չպարզված) տղամարդու դի:

Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները նույն տարածքում հայտնաբերել և դուրս են բերել ջրահեղձված կնոջ (մոտ 60 տարեկան, անձը չպարզված) դի:

Պարզվել է, որ ջրահեղձվածները ամուսիններ, 1934 թ. ծնված Զավեն և 1940 թ. ծնված Հռիփսիկ Սայադյաններն են: Վերջիններս հանդիսանում էին Չարենցավանի 8-րդ թաղամասի 20 շենքի 23-րդ բնակարանի բնակիչներ: