Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանակով վնասել է զոքանչին

Հասարակություն
25fd133268d6be207b617b58106dc5f3

Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է:

Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռոդինա Մ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Ն. Զարյան փողոցի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1970 թ. ծնված Նորայր Ա.-ն քաշքշուկի մեջ է մտել կնոջ մոր հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը:

Նորայր Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։