Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարներն ազատել են երեխայի մատը

Հասարակություն
2f0380eda9dd7494d8212a940906e54b

Ապրիլի 3-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան 8 շենքի 12-րդ բնակարանում 4 տարեկան երեխայի մատը մնացել է սառնարանի փականի մեջ, անհրաժեշտ փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Փրկարարները, հատուկ գործիքներով, կտրելով փականը` ազատել են 2009 թ. ծնված Անիտա Սուրուշզադեի (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) մատը:

Երեխան թաքնվել եր

Ապրիլի 4-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ, 2008 թ. ծնված Լենդրուշ Ղազարյանը կորել է, հավանական է, որ ընկել է գյուղի մոտակա սելավատարը ու անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արդյունքում պարզվել է, որ երեխան թաքնվել էր ավտոտնակում:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։