Սեփական տունը տուն չէ՞ (տեսանյութ)
Գյումրու Ղանդիլյան փողոցին հարակից տնակային ավանում բնակվող, Հայենական պատերազմի վետերաններ Անդրե Անդրեյան և Վարդանուշ Զաքարյան ամուսինները թեև ընդգրկված են բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մերժում են ստացել: Նրանք մերժվել են այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժին կորցրել են սեփական տուն: Իսկ աղետի գոտու քաղաքային բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն փոխհատուցվում են անօթևանների հերթացուցակներում ընդգրկված ընտանիքներից միայն բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրածները: Նշենք, որ Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված են նման կարգավիճակ ունեցող տասնյակ ընտանիքներ:
Եվ առնվազն տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե երբ մարդը երկրաշարժից տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` այն սեփակա՞ն տուն է եղել, թե բազմաբնակարան շենքի բնակարան:
Առավել մանրամասն`՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: