Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդական վկայականները կփոխանակեն

Պաշտոնական
baf3ddd9cd774b40c0fec81f69ed5323

Սիրիայի Արաբական Հանրապետությունից վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն եկած հայ քաղաքացիներին այդ պետությունում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով վարորդական վկայականին ներկայացվող պահանջներին և չեն փոխանակվում։

Ընդունված որոշման շնորհիվ հնարավոր կլինի նշված վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություն հանձնելու, սիրիահայերին մեկ տարի ժամկետով տալ ՀՀ ազգային վարորդական վկայականներ, պայմանով, որ այդ ընթացքում որակավորման քննությունները հանձնվեն։