Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Հարությունյանը Սանկտ-Պետերբուրգում էր

Պաշտոնական
183efa5fc214f1a10719e72917501341

Ապրիլի 1-5-ը ՌԴ սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

Ապրիլի 2-ին ՌԴ սահմանադրական դատարանում ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինի եւ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ կայացավ կլոր սեղան՝ «ՌԴ եւ ՀՀ սահմանադրական դատարանների գործունեությունում օրենքի գերակայության եւ Սահմանադրության անմիջական գործադրման ապահովման ակտուալ խնդիրները» թեմայով, որին մասնակցեցին ՌԴ ՍԴ դատավորները, քարտուղարության ղեկավարը եւ վարչությունների պետերը:

Նույն օրը պետական ծառայության եւ ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի Հյուսիս-Արեւմտյան ինստիտուտի գրադարանում մեծ հանդիսավորությամբ կայացավ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը: Արարողությունից հետո Գագիկ Հարությունյանը հանդես եկավ «Տրանսֆորմացիոն սահմանադրականության իրական դեմքը» թեմայով դասախոսությամբ, որը մեծ տպավորություն թողեց ինստիտուտի դասախոսների եւ ուսանողության վրա:

Ապրիլի 3-ին հայկական պատվիրակության անդամներն այցելեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին եւ հայկական մշակութային կենտրոնում հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։