Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Թադեւոսյանն այցելեց Սիսակյան 3

Պաշտոնական
8c82c88bb55221416e2191f66c8b5463

Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ապրիլի 11-ին ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադեւոսյանն այցելեց շենք:
Նախարար Թադեւոսյանը հանդիպեց շենքի բնակիչների հետ, որոնք մանրամասն ներկայացրեցին ոչ միայն շենքի վթարային վիճակը, այլ նաեւ ջրերի արտահոսքի հետեւանքով առաջացած սանհանգույցի, տանիքի, նկուղի հետ կապված խնդիրները:

Խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելու եւ նշյալ հանրակացարանում բնակվող ընտանիքներին անվտանգ բնակելի տարածքի վերաբերյալ հնարավոր լուծումներ առաջարկելու նպատակով` պարոն Թադեւոսյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով:

Հիշեցնենք, որ այս խնդրի վերաբերյալ նախորդ օրը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Դեռեւս 2007 թվականի "ՀայՍեյսմՇինի" եզրակացությամբ շենքի վթարայնությունը դասվել է 4-րդ աստիճանի:

Այս մասին հայտնում է Նախարարության մամլո ծառայությունը։