Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայա Փանջիկիձեն կայցելի ՀՀ

Պաշտոնական
4f5ab43a289a106aaaa0bc419eb88b91

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները:
Մայա Փանջիկիձեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։