Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ. Կիպրական ճգնաժամը չի ազդել (տեսանյութ)

Տնտեսություն
a6a5d74ec506e9c8018bd7cf51030a5d

Կիպրոսի բանկային համակարգի ճգնաժամը ՀՀ ֆինանսական կազմակերպությունների վրա գրեթե զրոյական ազդեցություն ունեցավ: Վստահեցնում է ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Մեր ԿԲ-ն թղթակցային հաշիվներով աշխատում է Կենտրոնական Եվրոպայի եւ ԱՄՆ խոշոր բանկերի հետ, որոնք որեւէ կապ չունեին Կիպրոսի բանկային համակարգի հետ: Չունեն վարկեր ու տրամադրած ավանդներ, ինչը հենց ռիսկի հիմնական աղբյուրն է»,- ասաց նա։

Կիպրական ճգնաժամը հատկապես մեծ իրարանցում առաջացրեց Ռուսաստանում, որի բանկերը մոտ 40 մլրդ եվրոյի վարկեր են հատկացրել Կիպրոսում գրանցված ընկերություններին:

Հայ տնտեսագետերի կարծիքով` եթե Կիպրոսյան ճգնաժամը ուղիղ չի ազդում մեր տնտեսության վրա, ապա ՌԴ ֆինանսական անկայունությունը կարող է ազդել այդ երկրից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների վրա. «Հիմնական ռիսկը, որ Ռուսաստանի տնտեսության հետ կապվում էր Կիպրոսում, դրանք խնայողություններն էին: Հայաստան եկող տրանսֆերտները հիմնականում գործոնային եկամուտներն են կամ աշխատավարձից ստացվող եկամուտներ»