Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՆ. Փաստերն ուռճացված են

Պաշտոնական
bcc08be162ffce7ad3e5ec9093d0450c

Ֆինանսների նախարարության պարզաբանումը մամուլի հրապարակումների առիթով.

ՀՀ ֆինանսների նախարարության Վայքի տեղական գանձապետական բաժինը (ՏԳԲ) Վայք քաղաքի Շահումյան 14 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկում իր գործունեությունը սկսել է իրականացնել դեռևս 1996 թվականից` իր ստեղծման առաջին իսկ օրվանից: ՏԳԲ-ն իր գործունեությունը շարունակել է դեռևս խորհրդային տարիներին գործող ֆինբաժնի տարածքում` Վաչե Գաբրիելյանի` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելուց 14 տարի առաջ:

ՏԳԲ-ն իր գործունեությունը տվյալ տարածքում վարձակալական հիմունքներով շարունակել է իրականացնել նաև 2004 թվականին շենքի սեփականաշնորհումից հետո: 2013թ համար տարածքի վարձավճարը կազմում է ամսական 17 հազար 200 դրամ ` 43 քմ մակերեսով տարածքի համար, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 206 հազար 200 դրամ: Ի դեպ, համաձայն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, Վայք քաղաքում 1 քմ-ի միջինացված շուկայական արժեքը վարձակալության համար կազմում է 600-800 դրամ, իսկ նախարարությունը 1 քմ-ը վարձակալել է 400 դրամով:

Տեղեկացնենք նաև, որ նախարարությունը սեփական տարածքներ չունենալու պատճառով տեղական գանձապետական բաժինների գործունեությունը օրինաչափ իրակա¬նացնելու նպատակով տարածքներ է վարձակալում հանրապետության որոշ շրջաններում` նախարա¬րության գործառույթների պատշաճ իրականաց¬ման համար:
Ուստի փաստերը ուռճացնելուց առաջ կարծում ենք անհրաժեշտ է ներկայացնել իրականությունն ամբողջությամբ, և ինչն առավել կարևոր է` պետք է զերծ մնալ անհարկի մեղադրանքներից:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին