Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխըմբռման հուշագիր

Պաշտոնական
0af97077ef256d0b4409717bff021d36

Աշխատանքային այցով Պրահայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Վերա Յերաբկովան Չեխիայի արտաքին գերատեսչությունում ստորագրեցին երկու ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Փաստաթղթով նախատեսվում է դասախոսների, մասնագետների եւ ուսանողների, ինչպես նաեւ՝ դասավանդման փորձի եւ մեթոդաբանության փոխանակում: Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախանշվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։